Գոբելեն

Գոբելեն

Արծաթամոխրագույն ամառն է իր քաթանում անվերջ հյուսում մեզ
բարձրացող սուզվող մարմիններն է ձգում
նավակը փոքրիկ ինչպես լուսավոր մանրաթելերն օրերը

Դանաեն է նստած մաքսատանն ասում.
դժվար է անձրեւը երազների միջով գալիս
ես մի որդի կունենամ նրա մայրը
կողբա ֠նա մոտեցնում է ինձ իրեն ու շշնջում.
ես տեսնում եմ ինձ քայքայված մաշկով
եւ սպասում մի ցավի կամ այլ մի

մեր արծաթամոխրագույն քաթանն է ձգված դազգահին
հետաքրքրված այցելուն քննում է պատմությունը
մեր օրերի ինչպես միֆական սյուժե հիացմունքով լի
պտտելով հայացքը ոսկեզօծ ծղոտի ակոսված
հարոսներում Բրախլանդի որի միջով մենք այս
ամառ գնում ենք անվերջ այդ հյուսվածքներում մենք
ժամանակին խաչված նավի ենք հանդիպում

տախտակամածին արեւի տապում հերոս Դանիլոն է
պառկած քառատված էությամբ միշտ մարտի պատրաստ
ափին նստած տղամարդիկ են ծխում
ձեռքերը պարապ ես հիանում եմ այն արվեստով
որով նրանք շիկացած ճլորթը ծովն են նետում

այս լաստը կարող է ապաստանել մեզ
եթե ուզում ենք մեր լեռնանցքներով պաշտպանված ճամփորդել
եթե չենք ուզում քնել Քոլխիսում Սեւծովյան նավատորմը թիկունքում
եւ սահմանային անցման մանրամասնությունները մեր դիմաց

կարելի է կապույտ թելեր երկնքի ու ծովի
համար վերցնել սահման չկա նրանց միջեւ
ասում է Դանիլոն երազելով երկուսով լռում ենք գիտեմ
դու ուզում ես ասել. Դանիլոյի մոտից դա չի երեւում
մեզանում սահմաններն են արժեւորում եւ կոչում peras
այն նշանակում է`որտեղից է էությունը սկիզբ առնում

իրիկնային հովն է փչում բազրիքների միջով փրփուրն է
ցայտում դարմանելով Դանիլոյի մարմինը մասնատված
մենք ուրախ ենք որ սկյութական խավարի մեջ
տեղաբնակ մի ուղեկցող ունենք ափին

մենք հարցրինք նրան Դանաեի մասին նա չգիտեր ոչինչ
դա երկիրն էր սկյութների որտեղ Դանիլոն կեղծել էր փաստաթղթերը
եւ մեր տարադրամը ոչինչ է քան խաղադրույք անձնակազմի համար
մենք ցույց ենք տալիս գիրքը նրան ու կարդում այն մինչ առավոտ

Դանիլոն անգիր արտասանում է մեր բանաստեղծությունները
եւ մեզ հետ կվերադառնար փայտով վուշով կանեփով
հարուստ երկիրը Քոլխիս իհարկե

բայց շլյուզների միջով չի կարող անցնել նա առանց իսկական
կեղծված փաստաթղթերով միայն Դանաեն է մեր այնտեղ
գրքերի մեջ թեթեւ ֠նա մոտ է կանչում ինձ ու ասում.
դու չես կարող վշտանալ ուրիշների համար քանզի քեզ համար
անձրեւում է թե սահմանից այս կողմ թե այն
Թարգմանությունը` Հերմինե Նավասարդյանի

 

Übersetzt von Hermine Navasardyan

Gobelin (deutsch) …