դու իմ կապույտ իմ մոխրագույն

դու իմ կապույտ իմ մոխրագույն

գետի մոտ ուր ձմեռները գնում ենք

տատրակներ են թռչում երկու

ծիածանիդ կամարից ասես մի

փետուր է ընկնում քո քնին քեզնից

թեթեւ ամպի նման անցնում ես

անդինוѕ•ࠕٖÕϠմի ջանք

գետաքարի նման

քունդ է գլորվում հատակին

ձմռան գիշերն այս

այստեղ դու քնում ես այտերիդ

մաշկի վրա մետաքս

երազներն են մոռացվում

ես կանգնած եմ տասնութերորդ դարի

պարսկական սալահատակին

հինդուկուշ լեռների խոտաբույսերի

բույրն է ցուցափեղկերից փչում

խռովքս է վստահությանդ

պղնձի վրա փրփրում

Թարգմանությունը` Հերմինե Նավասարդյանի

 

Übersetzt von Hermine Navasardyan

Und du meine Blaue und du meine Graue (deutsch) …